Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Այդպես էլ չբարձրացաք «գռդոն անողի» մակարդակից

Այդպես էլ չբարձրացաք «գռդոն անողի» մակարդակից
25.10.2024 | 15:15

Քաղաքական «գռդոնչիների» ներհայաստանյան տենդենցին վերջ դնել է հարկավոր:

Պատկերավոր ասած, մենք ապրում ենք գերարագ գնացքների դարում, որտեղ ձեր «06» մակնիշի մեքենաները թափոն են, որքան էլ դրանք ներկեք և վերանորոգեք: Այդպես էլ չբարձրացաք «գռդոն անողի» և սեփական պետության պաշտոններին «խոպան գնացողի» մակարդակից:

Հ.Գ. Կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխել, այնպիսի խիստ չափանիշներ սահմանել, որ այսուհետ որևէ մեկի մտքով անգամ չանցնի ընտրությունների նախաշեմին տասնյակ կուսակցություններով հերթական անգամ իրագործել քաղաքական «գռդոնը»՝ խաղ անելով մի ամբողջ պետության և դարավոր ազգի ճակագրի հետ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8821

Մեկնաբանություններ